ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նամակագրության սքրինշոթը։
«Իմ ընկեր, մենք լիովին համաձայն ենք Սիրիայի հարցում։ Մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել Իրանում։ Ես չեմ հասկանում, թե դու ինչ ես անում Գրենլանդիայի հետ կապված։ Հինգշաբթի օրը՝ Դավոսից հետո ես կարող եմ G7-ի հանդիպում կազմակերպել Փարիզում։ Կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին», - նշված է Թրամփին ուղղված Մակրոնի հաղորդագրության մեջ։





























