Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուղղակիորեն քննարկել Գրենլանդիայի շուրջ ծագած հակամարտությունը։ Հանդիպումը կարող է կայանալ արդեն հունվարի 21-ին՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, հայտնում է Bild-ը։

«Ես դա չեմ ցանկանում, բայց եթե անհրաժեշտ լինի, մենք, անշուշտ, կպաշտպանենք եվրոպական շահերը, ինչպես նաև Գերմանիայի ազգային շահերը», - ասել է Մերցը։

Միևնույն ժամանակ, կանցլերն ընդգծել է, որ լրջորեն է վերաբերվում Գրենլանդիայի ռազմական անվտանգության վերաբերյալ փաստարկներին, սակայն՝ վերապահումներով։ Նա հիշեցրել է, որ նախկինում ԱՄՆ-ն ինքն էր կղզում հազարավոր զինծառայողներ պահում։

«Ներկայում դրանց թիվը 200-ից պակաս է։ Հետևաբար, ակնհայտ է, որ սպառնալիքների վերլուծությունը, նույնիսկ հենց Միացյալ Նահանգների կողմից, այնքան դրամատիկ չէ, որքան այն այժմ ներկայացվում է։ Ինչը չի նշանակում, թե այն չի կարող նորից աճել», - նշել է Մերցը։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի կղզին՝ վկայակոչելով Արկտիկայում ունեցած ռազմավարական շահերը։ Դանիան, որի կազմի մեջ է մտնում Գրենլանդիան, մերժում է այդ հայտարարությունները։