Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել են գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Այդ թվում՝
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ
«Կլիմայի մասին» օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ
«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ,
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ:
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրենքի նախագծերի: Դրանց թվում են՝
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ,
Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ,
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ,
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ,
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ:
«Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ,
Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ:
Խորհրդարանականները վավերացրել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը:




























