Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն, այսօր` փետրվարի 9-ին, մեկ ժամանոց հանդիպում է ունեցել Ասիայի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար, դոկտոր Հանրիեթ Լեպանկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջեկեղեցական շարժմանը դիմագրավող խնդիրներն ու մարտահրավերները եւ հատկապես՝ Ասիայի միջեկեղեցական շարժման ներկա վիճակը:
Արամ Ա-ն ընդհանուր քարտուղարին է փոխանցել իր տեսակետներն ու մտահոգությունները: Նա հատուկ կերպով անդրադարձել է միջկրոնական երկխոսությանը` հաշվի առնելով ասիական տարածաշրջանում իսլամի, բուդդայականության եւ հինդու կրոնների տեւական համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ասիական եկեղեցիների խորհրդին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անդամակցության հարցերը:
Դոկտոր Հանրիեթ Լեպանկը Արամ Առաջինին է փոխանցել Թայվանում եւ Ինդոնեզիայում կայանալիք միջեկեղեցական համագումարներին մասնակցելու հրավերները:




























