Ուկրաինայի, ԱՄՆ եւ ՌԴ ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ առանցքայինը դառնալու է Դոնբասի վերաբերյալ տարածքային հարցը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացրել է УНИАН-ը։
«Դոնբասի հարցն առանցքայինն է։ Այն կքննարկեն, եւ կքննարկեն մոդալությունը, թե ինչպես են երեք կողմերը դա տեսնում Աբու Դաբիում։ Այսօր եւ վաղը»,- նշել է Զելենսկին։
Նա ավելացրել է, որ գիշերը եւ առավոտյան խոսել է ուկրաինական բանակցային խմբի, մասնավորապես՝ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։
«Նա կաշխատի եւ այս կամ այն խոսակցության կամ պայմանավորվածության յուրաքանչյուր փուլում ինձ համապատասխան ազդանշաններ կտա։ Կներկայացնենք ձեզ»,- ասել է Զելենսկին։
Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, երեկ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի հետ «դրական հանդիպում»։
Զելենսկին հանդիպումը դրական է համարում այն պատճառով, որ ինքը բարձրացրել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու հարցը։ «ԱՄՆ-ը կվերադառնա դրական արդյունքով։ Երբ արդյունքը լինի Ուկրաինայում, այդ ժամանակ ես անպայման ձեզ կասեմ»,- նշել է Զելենսկին։
Երեկ խոսքը վերաբերել է նաեւ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ «Դրանք իսկապես պատրաստ են։ Եվ պայմանագիրը պատրաստ է ստորագրման»- տեղեկացրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ «շատ տարբեր տեխնիկական մանրամասներ կլինեն, եւ այդ փաստաթղթի հիման վրա կհայտնվեն լրացուցիչ փաստաթղթեր, բայց նման գլխավոր ուղենշային պայմանավորվածությունը անվտանգության երաշխիքների մասին կա»։ Այժմ Զելենսկին սպասում է նախագահ Թրամփից անվտանգության երաշխիքների համաձայնագրի ստորագրման ամսաթվին եւ տեղին։


























