ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Ահա թե ինչպես է նա գնահատել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ այսօր ԱՄԷ-ում սկսվող ուղիղ բանակցությունները։
«Նա (Պուտինը) զիջումների կգնա։ Բոլորը զիջումների կգնան դրան հասնելու համար։ Եվրոպան կլինի դրա մի մասը»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ցանկացած հանդիպում ինքնին լավ բան է, քանի որ «եթե չհանդիպենք, ոչինչ չի պատահի», հաղորդում է DW-ն։
Թրամփը նաեւ Դավոսից ԱՄՆ վերադառնալիս ինքնաթիռում հայտնել է, որ «սա ավելի շատ անում է Եվրոպայի, քան իր համար»։ Նախորդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը նա գնահատել է որպես «շատ լավ»։
Financial Times-ը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդոել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունները մտադիր են առաջարկել Մոսկվային դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա գրոհները՝ Կիեւի կողմից ռուսական լցանավերի եւ նավթավերամշակման գործարանների վրա գրոհները դադարեցնելու դիմաց։
Մինչդեռ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ փաստաթղթի հիման վրա կպատրաստվեն այլ փաստաթղթեր, իսկ Թրամփը կհայտարարի ստորագրման ամսաթիվը եւ վայրը։


























