Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա` փետրվարի 9-ի նիստում, որը վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, հաստատել են մարտի 10-ի ՀՀԿ-ի համագումարի օրակարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` օրակարգում ընդգրկվել է նախագահի հաշվետվությունը, վերաստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախագահի ընտրությունը, գործադիր մարմնի ընտրությունը եւ ելույթներ:
Էդուարդ Շարմազանովը արձագանքելով մեր հարցին նշեց, որ ցուցակների հետ կապված հարցեր չեն քննարկվել:




























