Քաղաքը աներթևեկելի է. Քաղաքի կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկա՞լ էր: Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, թեգ անելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
«Ես հիմա Բաղրամյան փողոցի վրա եմ, հետիոտնի արագությամբ է հոսքը գնում, որևիցե մաքրման, մշակման հետք անգամ չեմ տեսնում»,-ասել է նա:




























