Մոսկվան Աբու Դաբիում Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններում քննարկում է այսպես կոչված «Անքորիջի բանաձեւը», որը համաձայնեցվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի կողմից 2025թ․ օգոստոսին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ բանաձեւը նախատեսում է Ռուսաստանի վերահսկողությունը Դոնբասի ամբողջ տարածքի նկատմամբ եւ ներկայիս առաջնագծի սառեցումն այլ տարածքներում։
Հրապարակման պահին հայտնի չէր՝ արդյ՞ոք ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները նույն սենյակում էին, թե՞ ոչ։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը բանակցություններում ներկայացված է բացառապես զինվորականներով, քանի որ հանդիպումը կրում է անվտանգության հարցերով աշխատանքային խմբի բնույթ եւ առաջինն է հակամարտության սկսվելուց հետո։


























