Ռուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակը։ Դրա մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալան Գագլոևը «Յուժնայա Օսեթիա» թերթի թելեգրամյան ալիքում։

«Անցյալ տարի ռուսական կողմը հանրապետությանը տրամադրել է ժամանակակից համազգեստ և սարքավորումներ, ինչպես նաև ծառայության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Քառասուն միավոր ժամանակակից տեխնիկան կբարձրացնի ազգային բանակի շարժունակությունը, մարտունակությունը և օպերատիվ ներուժը»,- նշել է Գագլոևը։

Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին աջակցության և շարունակական օգնության համար։ Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսին, Գագլոևը հայտարարել էր, որ Հարավային Օսիայի մարտիկներն աջակցում են Ռուսաստանի գործողություններին հատուկ ռազմական գործողությունների գոտում՝ դրանք դիտարկելով որպես ընդհանուր գործ։