Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները վերսկսվել են Աբու Դաբի քաղաքում՝ ԱՄԷ-ում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։

Երեկվա բանակցությունների կենտրոնում եղել են բուֆերային գոտիները և վերահսկման մեխանիզմները։ Քանի որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում, առայժմ անհայտ է, թե ինչ արդյունքներ կբերի այսօրվա օրը։

Sky News-ի մոսկովյան թղթակից Այվոր Բենեթի կարծիքով՝ այն փաստը, որ բանակցությունները դեռ շարունակվում են, լավ նշան է, սակայն լուրջ առաջընթաց չի սպասվում։