Աբու Դաբիում Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև բանակցություններն ավարտվել են. հայտարարել է Ումերովի մամուլի քարտուղար Դիանա Դավիթյանը, հաղորդում է РБК-Украина-ն:

Միևնույն ժամանակ, ըստ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի (հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին), բանակցություններն ընթացել են «դրական» և «կառուցողական» մթնոլորտում: Ըստ նրա, կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ Աբու Դաբիում անցկացնել բանակցությունների ևս մեկ փուլ:

Այսօր՝ հունվարի 24-ին, սկսվել է խաղաղության ծրագրի շուրջ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունների երկրորդ օրը: Հանդիպումներն անցել են տարբեր ձևաչափերով, իսկ առանցքային թեմաներն են եղել բուֆերային գոտիների ստեղծումն ու վերահսկողության մեխանիզմները:

Բանակցություններն ընթացել են դռնփակ, ուստի պայմանավորվածությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվում: