ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում անցկացվել են Կասր աշ-Շատի նստավայրում, պարզել է ՏԱՍՍ-ը։

Ի տարբերություն Կասր աշ-Վաթան նախագահական պալատի, այս նստավայրը փակ է այցելությունների համար, քարտեզների վրա նշված չէ և օգտագործվում է կարևոր դիվանագիտական հանդիպումների համար։

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին կադրեր՝ ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հանդիպումից Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ, ինչին ուշադրություն է դարձրել ռուսաստանյան լրատվամիջոցը։

Այդ կադրերում ԱՄԷ նախագահը զրուցում է պատվիրակությունների հետ նույն դահլիճում, որտեղ ավելի վաղ հանդիպում էր անցկացվել, օրինակ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեի հետ։

Ռուսաստանյան բանակցային խումբը Աբու Դաբիում ղեկավարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Ուկրաինայի աշխատանքային խմբի ղեկավարն էր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Հունվարի 23-ին և 24-ին տեղի են ունեցել բանակցությունների երկու փուլ՝ մամուլի համար փակ ձևաչափով։