Գեղարքունիքի մարզում, փետրվարի 9-ին, Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձնակույտի մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

«ՎԱԶ-2121» մակնիշի 22 LU 072 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:

Ձնակույտից դուրս են բերվել նաեւ Արագածոտնի մարզում` Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում  ձնակույտի մեջ հայտնված Լ.Մարգարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 65 OՏ 618 համարանիշի եւ տարբեր ճանապարհահատվածնեում`մի քանի այլ ավտոմեքենաներ:

Իսկ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի «Արթուրի Ձոր» կոչվող հատվածում ձնաբքի մեջ են մնացել մոտ 20 ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած  հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել է եւ ավտոմեքենաները շարունակել են ընթացքը: