Հնդկաստանում միկրոավտոբուսն ընկել է գետը, նվազագույնը 20 մարդ զոհվել է: Դեպքը պատահել է հյուսիսային Ջամու եւ Քաշմիր նահանգում: Երկու մարդ փրկվել են:

Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ վթարը տեղի է ունեցել Դոդա շրջանի լեռնային ճանապարհում: Հայտնի է, որ միկրոավտոբուսը ջուրն է ընկել 91 մետրից ավելի բարձրությունից: Վթարի հանգամանքները պարզվում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար Պրադեշ նահանգում նվազագույնը 26 մարդ զոհվել էր: Եւս տասը մարդ տուժել էին: