Ուրբաթ առավոտյան Սիրիայում Հալեպ քաղաքում հնչած պայթյուններն ուղղված են եղել ռազմական հետախուզության շտաբի եւ անվտանգության ուժերի բաժանմունքի դեմ: Այս մասին հայտնել է սիրիական պետական   «Սուրիյա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը զոհվածների քանակի մասին տվյալներ չի հայտնել, սակայն հաղորդել է, որ նրանց շարքում երեխա է եղել:

Ըստ նախնական տվյալների` Հալեբ Ջեդիդի շրջանում տեղակայված ռազմական հետախուզության շենքի մոտ ականապատված մեքենա է պայթել: Երկրորդ պայթյունը, ըստ չհաստատված տվյալների, իրագործվել է ինքնասպան-ահաբեկչի կողմից. այն տեղի է ունեցել Սահուրի հրապարակում` Հալեպի հյուսիս-արեւմուտքում:

Հալեբ Ջեդիդայում տեղի ունեցած պայթյունը մեծ ուժգնության է եղել: Ռազմական հետախուզության շենքի ճակատն ուժեղ վնասվել է:

Մասնակիորեն քանդվել է նրան շրջապատող քարե պարիսպը: Փողոցն ամբողջովին ողողված է բետոնների եւ աղյուսների կտորներով: Մոտակայքի բնակելի տներում կոտրվել են ապակիները: Վնասվել են մոտակայքում կայանած մեքենաները: 

Սրանք Հալեպում առաջին ահաբեկչություններն են, որը Դամասկոսի նման մինչեւ այժմ անմասն է մնում հակակառավարական բողոքներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: