Հանրապետությունում տեղացող առատ ձյունը նպաստավոր է գյուղատնտեսության համար: Այդ մասին, այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ինչքան ձյունն առատ լինի, այնքան բերքն առատ է լինելու: Ջրային պաշարները ավելի շատ են լինելու, մեր ջրամբարները ջրով կլցվեն»,- ասաց Ս. Կարապետյանը:

Նրա խոսքով` ձյունը մաքրություն, առատություն եւ երջանկություն է բերում: