«Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի ընդունումը համարվում է վաղաժամ: Փետրվարի 10-ին  լրագրողների հետ համնդիպմանը նման միտք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Բալասանյանը: Հիշեցնենք, որ երեքշաբթի «Բարգավաճ Հայաստանը», որը մտնում է իշխող կոալիցիայի մեջ, հրաժարվել է քվեարկել «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի օգտին: Ըստ կուսակցության` օրենքն օգտակար է, սակայն` վաղաժամ: 

«Որպեսզի ոչ կանխիկ գործարքները պարտադիր դառնան ամբողջ հանրապետությունում, այդ թվում նաեւ առանձին գյուղերում, պետք է տեղադրել POS-տերմինալներ: Այդ խնդիրն իրենց վրա պետք է վերցնեն բանկերը, իսկ դա կհանգեցնի մեծ ծախսերի: Բացի դրանից, բոլորին չէ, որ այդ համակարգը հասանելի կլինի հոգեբանորեն: Առանձին շրջանների բնակիչների համար շատ դժվար կլինի դրան սկզբում հարմարվելը: Ախր դուք ինչպե՞ս եք պատկերացնելում, որ Ամասիայի գյուղատնտեսը կարող է կարտոֆիլը վաճառել պլաստիկ քարտով», -ասել է Բալասանյանը:

Դեռեւս 2008 թվականի մայիսին խորհրդարանի վերանայմանը հանձնված օրինագիծը ենթադրում է 3 միլիոն դրամից բարձր (մոտավորապես 7,7 – 8 հազար դոլարի չափով) վճարային գործարքների դեպքում անցում ոչ առձեռն համակարգի: Այնուհետեւ հաջորդ երկու տարիների ընթացքում այդ շեմն առաջարկվում է նվազեցնել երկուսից մինչեւ մեկ միլիոնի: Ոչ առձեռն միջոցով առաջարկվում է վճարել նաեւ 60 հազար դրամից բարձր (շուրջ 160 դոլար) աշխատավարձը Երեւանի տարածքում: Հաջորդող երկու տարիներին մեկ տարվա տարբերությամբ այդ պահանջն առաջարկվում է տարածել շրջանային կենտրոններում, այնուհետեւ նաեւ ամբողջ երկրով մեկ: