ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 379.1 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 452.72 դրամ (աճել է 3.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.99 դրամ (աճել է 0.05 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 375.5-377.5 դրամով, վաճառվում է 380.5-382 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 445-449 դրամով, վաճառվում է 454–461 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.80-4.95 դրամով, վաճառվում է 5.05-5.17 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 377 դրամով, վաճառվում՝ 380.5 դրամով:
Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 453 դրամով:
Ռուբլին գնվում է 4.88 դրամով, վաճառվում է 4.98 դրամով:





























