Երեւանի Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող մայրուղու շինարարությունը կսկսվի 2026թ․ գարնանը։ Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 29-ին կառավարության նիստում։
«Մրցույթն անցկացվել է։ Մենք հաղթող ունենք։ Այժմ պետք է ընտրվի տեխնիկական հսկողության գծով մրցույթի վերջնական հաղթողը։ Դրանից հետո գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասել է Ավինյանը։





























