Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ը չի տրվի Իսրայելի սադրանքներին եւ չի հարձակվի Իրանի վրա, ուրբաթ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Իսրայելը փորձում համոզել ԱՄՆ-ին հարվածել Իրանին։ Իսրայելի այս ջանքերը կարող են լուրջ վնաս հասցնել մեր տարածաշրջանի փխրուն իրավիճակին։ Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ ղեկավարությունը կգործի խելամտորեն եւ կկանխի դա»,- ասել է Ֆիդանը իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ մամուլի ասուլիսում։





























