Չինաստան կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն այցելել է Պեկինի հայտնի Yi Zuo Yi Wang ռեստորան, որը հայտնի է իր սնկային ուտեստներով, որոնք, սխալ պատրաստվելու դեպքում կարող են հալյուցինացիաներ առաջացնել, գրում է Telegraph-ը:
Ըստ պարբերականի՝ 140 հոգանոց բրիտանական պատվիրակությունն ամբողջությամբ ամրագրել է ռեստորանը և ֆիրմային ուտեստներ պատվիրել, դրանց թվում՝ հայտնի «Ցիան Շոու Ցին» սնկերը։ Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ գործող հաստատությունը մասնագիտացած է Յուննանի խոհանոցում։
Սնկային ուտեստներից բացի, Սթարմերն ընտրել է սալորով խորոված կողիկներ, անանուխով տավարի մսով ռուլետներ, ինչպես նաև սմբուկով ու սև սխտորով սունկ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետին խորհուրդ է տվել օգտվել ռեստորանից Պեկինում Մեծ Բրիտանիայի դեսպան Պիտեր Ուիլսոնը։
Հաստատության սեփականատերը Սթարմերին և պատվիրակությանը հուշանվերներ՝ թռչող ձիերի արձանիկներ է նվիրել՝ ի պատիվ գալիք Ձիու տարվա։
Սթարմերի այցը Չինաստան նշանավորվել է ութ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցով։ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ընթացքում երկու կողմերը տասը առևտրային և համագործակցության համաձայնագիր են ստորագրել։





























