Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի անունը ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերում հիշատակվում է ավելի քան 1000 անգամ։ Այս մասին հայտնում է VG թերթը՝ հղում անելով նյութերին։

Ըստ թերթի տվյալների՝ հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված նոր փաստաթղթերը մանրամասներ են պարունակում արքայադստեր և ֆինանսիստի փոխհարաբերությունների մասին։ Մասնավորապես, հանրությանը հասանելի դարձած էլեկտրոնային նամակագրություններում Մետտե-Մարիտն ու Էփշտեյնը քննարկում են հանդիպումներ և փոխանակում տոնական շնորհավորանքներ։ VG-ն հիշեցնում է, որ ավելի վաղ թագաժառանգը պարզաբանել է, թե ֆինանսիստի հետ տեսնվել է մի քանի անգամ՝ 2011-2013 թվականների ընթացքում։