Հայաստանի վերաքննիչ դատարանը փետրվարի 2-ին մերժել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  բողոքը եւ ուժի մեջ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Ըստ «Էկոլլուրի»` դատարանը բավարարել է Կապանի բնակիչների հայցը, ովքեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից պահանջում էին կատարել բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները` կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը:

Կապանցիներին այս գործում աջակցել են «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն  եւ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումը կայացրել էր 2011թ. մարտի 24-ին: