Հայկական ծագմամբ ֆրանսիացի վետերանների «Հայաստան» ասոցիացիան Վալանսում (Ֆրանսիա) կազմակերպում է Գրիգոր Ամիրզայանի  ծաղրանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կանցկացվի փետրվարի 24-26-ը: Այս մասին հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն:

Ասոցիացիան ցուցահանդեսի բացմանն է հրավիրում փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 18:30-ին: Բացման արարողությունից հետո ընդունելություն կկազմակերպվի:

Գրիգոր Ամիրզայանը հայ լրագրության մեջ հայտնի ծաղրանկարիչ է, Երեւանում հրատարակված ծաղրանկարների մի քանի հավաքածուների հեղինակ: Նրա աշխատանքները ցուցադրվել են շատ քաղաքներում: Նախորդ ամառ հայտնի ծաղրանկարիչ Պլանտյուն նրան հրավիրվել էր «Ծաղրանկարը հանուն խաղաղության» (Cartooning For Peace) միջոցառման շրջանակներում անցկացվող ցուցահանդեսին, որին մասնակցում էին միջազգային քսան ծաղրանկարիչներ: Նա նաեւ Ծաղրանկարիչների միջազգային միությունում Հայաստանի ներկայացուցիչն է (FECO):