Ես հենց նոր ավարտեցի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հիանալի հեռախոսազրույցը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա երկար և մանրակրկիտ զրույց էր, որն ընդգրկեց բազմաթիվ կարևոր թեմաներ, դրանց թվում՝ առևտուր, ռազմական հարցեր, ապրիլին Չինաստան կատարելիք իմ այցը (որին անհամբեր սպասում եմ), Թայվանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից ամերիկյան նավթի և գազի գնումը, Չինաստանի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական արտադրանքի գնման քննարկումը, ներառյալ՝ սոյայի ծավալները, որոնք այս սեզոնին կհասցնեն 20 միլիոն տոննայի (նրանք պարտավորվել են հաջորդ սեզոնին գնել 25 միլիոն տոննա), ինքնաթիռների շարժիչների մատակարարումները և բազում այլ թեմաներ՝ բոլորը շատ դրական»։
Չինաստանի հետ հարաբերությունները և նախագահ Սի Ծինպինի հետ իմ անձնական հարաբերությունները չափազանց լավն են, և մենք երկուսս էլ հասկանում ենք, թե որքան կարևոր է դրանք պահպանելը։
«Ես հավատում եմ, որ իմ նախագահության հաջորդ երեք տարիների ընթացքում նախագահ Սի Ծինպինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությամբ շատ դրական արդյունքների կհասնենք»,- ասել է Թրամփը։





























