«Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Վորոբյովը վայր է դրել լիազորությունները: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնակատար է նշանակվել կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Կոնստանտին Մազորեւսկին:

Ավելի վաղ Վորոբյովը հայտարարել էր, թե լիազորությունները վայր կդնի մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վորոբյովը Պետդումայում  կուսակցության խմբակցության ղեկավարն է եւ Պետդումայի փոխխոսնակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին ռուսաստանյան գործակալությունները մեջբերել էին Վորոբյովի խոսքն այն մասին, որ կուսակցությանը ռեբրենդինգ է անհրաժեշտ: