Հրավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի առողջական վիճակը բժիշկների կողմից միջին ծանրության է գնահատվում: Ջիոեւան առայժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Նրա գիտակցությունը տեղն է, շփվում է հարազատների հետ, ստանում է անհրաժեշտ բուժումները, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել են բժիշկները:
Հիվանդանոցի մուտքի մոտ ոստիկանական կետ է տեղակայվել, եւ բացի հարազատներից ոչ ոք չի կարող նրան այցելել:
Հիշեցենենք, որ Ջիոեւան հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին` «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ: Նրա վիճակը վաթարացել էր այն բանից հետո, երբ հատուկջոկատայինները ներխուժել էին նրա տուն: Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ` նրան հարվածել էին ավտոմատի խզակոթով:




























