Amio Bank-ը շարունակաբար զարգացնում է AMIO Mobile հավելվածը՝ դարձնելով օգտատերերի փորձառությունն ավելի հարմարավետ։ Հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել բանկային գործարքները ցանկացած վայրից: 

Նույնիսկ բանկի հաճախորդ դառնալու համար մասնաճյուղ այցելելու կարիք չկա հավելվածում ներդրված է արագ և պարզ գրանցման գործընթաց, որի շնորհիվ կարելի է միանգամից անցնել նույնականացում և դառնալ բանկի հաճախորդ։

Ի դեպ, 2025 թվականի հուլիսի 1-ից Amio Bank-ի նոր հաճախորդները ամեն ամիս ստանում են 5% քեշբեք իրենց քարտերով ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գնումների համար։

AMIO Mobile-ում առկա են բազմաթիվ հնարավորություններ։ Ահա այն գործարքները, որոնք ամենաշատը կարող են պետք գալ առօրյայում

  • Օնլայն վարկ, որի պատասխանը կստանաք ընդամենը մի քանի րոպեում, իսկ գումարը միանգամից կփոխանցվի ձեր հաշվին
  • Ավանդներ և պարտատոմսեր՝ շահավետ պայմաններով
  • Արագ դրամական փոխանցումների ստացման հնարավորություն՝ միանգամից ձեր հաշվին (UBPay, MoneyGram, IntelExpress, RiaMoney)
  • Փոխանցումներ ArcaPay-ով
  • Արժույթի փոխանակում անմիջապես հավելվածում
  • Բազմաթիվ վճարումներ
  • Ամիօի և նույնիսկ այլ բանկերում ունեցած վարկերի մարում
  • Եկամուտների հայտարարագրի տեղեկանքի ներբեռնում հավելվածից

Ներբեռնեք AMIO Mobile-ը այստեղից և կառավարեք ձեր ֆինանսները ամեն օր՝ արագ, պարզ և հարմար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից