Ռուսաստանի Ուլյանովսկի շրջանում հրդեհի զոհ են դարձել չորս քույրիկներ: Մորը հաջողվել է այրվող տնից դուրս բերել միայն երեխաներից մեկին` 15-ամյա որդուն: Հրդեհի պատճառները պարզվում են:
Գրեթե ամբողջությամբ այրվել է մեկհարկանի բնակելի փայտաշեն տունը, որում կինը ապրում էր իր վեց երեխաների հետ: «Կինը 15-ամյա որդու հետ հասցրել է դուրս գալ այրվող շինությունից: Երեխաներից մեկն էլ այդ պահին դպրոցում է եղել», - պատմել են ռուսական ԱԻՆ-ում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այրված տանը որոնում են 2004, 2008, 2010 եւ 2011 թվականներին ծնված չորս աղջիկների դիակները: Մոր եւ որդու հետ այս պահին զրուցում են հոգեբանները:
Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ Մերձմոսկովյան Պոդոլսկի շրջանում եւս հրդեհի հետեւանքով բազմազավակ ընտանիք էր զոհվել: Հրդեհը բռնկվել էր «Շչերբինկա-2» համատիրության երկու փայտե տնակներում, զոհվել էր ինը մարդ:




























