Երեւանում, փետրվարի 10-ին, ժամը 15.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ տեղից շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























