Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 38 շենքի մոտից բերման են ենթարկել 31-ամյա Մամիկոն Խաչատրյանին, ով 2011 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Կատարվում է քննություն:

Փետրվարի 11-ի գիշերը ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել  22-ամյա Էդգար Պապոյանին, ով 2011 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Պապոյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Փետրվարի 10-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Նալբանդյան-Կորյուն փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 34-ամյա Ռոմանոս Աղաջանյանին, ով հունվարի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիս-արեւմտյան վարչական տարածքի իրավապահների կողմից հետախուզվում է անձի առեւանգման մեղադրանքով:

Աղաջանյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: