Թաիլանդում կիրակի օրը մեկնարկել են Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները, հայտնում է Սինխուա-ն։

Նշվում է, որ քվեարկելու իրավունք ունեցող մոտ 50 միլիոն մարդ ընտրում է խորհրդարանի ստորին պալատի ընդհանուր առմամբ 500 անդամի։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվելու է նաև հանրաքվե՝ նոր սահմանադրության մշակման հարցով, որը փոխարինելու գործող սահմանադրությանը, որն ընդունվել էր 2017 թվականին՝ 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո ռազմական իշխանության շրջանում։