Փետրվարի 11-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Արտաբունք գյուղում մի շարք շինությունների տանիքներ են փլուզվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փլուզվել են մասնավորապես, գյուղի բնակիչներ Հ. Մխիթարյանին պատկանող անասնագոմի տանիքը (100 քմ), Հ. Իսրայելյանին պատկանող սանհանգույցի տանիքը (35 քմ), Ռ. Բաբայանին պատկանող անասնագոմի տանիքը (20 քմ), Գ. Գեւորգյանին պատկանող թոնրատան տանիքը (85 քմ), Ռ. Սարգսյանին պատկանող անասնագոմի տանիքը (35 քմ), Ռ. Գասպարյանին պատկանող ցախատան եւ հավաբնի տանիքը (20 քմ), Ֆ. Թադեւոսյանին պատկանող անասնագոմի տանիքը (110 քմ), Հ. Հարությունյանին պատկանող անասնագոմի տանիքը (50 քմ), Տ. Շահգալդյանին պատկանող անասնագոմի տանիքը (10 քմ), Գ. Վարդանյանին պատկանող անասնագոմի տանիքը (20 քմ), Գ. Բաբայանին պատկանող անասնագոմի տանիքը (20 քմ), Ռ. Մկրտչյանին պատկանող անասնագոմի տանիքը (70 քմ) եւ Գ. Ավագյանին պատկանող ցախատան տանիքը (25 քմ):

Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքիներին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Զոհեր եւ տուժածներ չկան: