Լեհաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է բարձր պատրաստվածության ռազմական պահեստի ուժեր ստեղծելու ծրագիր, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի արագ զորահավաքի, հայտնում է Onet-ը։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է պետական բանակի կադրերի պահեստային համակարգում փոփոխությունների մասին։ Խոսքը, այսպես կոչված, բարձր պատրաստվածության պահեստի ուժեր ստեղծելու մասին է՝ պատրաստված պահեստազորի, որոնք պարբերաբար կմասնակցեն զորավարժություններին։ Պրոֆեսիոնալ բանակի, տարածքային պաշտպանության ուժերի և զինծառայության այլ ձևերի հետ միասին դա Լեհաստանին արագ զորահավաքի պատրաստ 500 հազար զինվոր կապահովի։
Ծառայությունը պահեստի ուժերում լինելու է կամավոր և կտրամադրի տարբեր արտոնություններ, հայտարարել է նախարարը։ Պահեստազորի զինծառայողները նաև ազատություն կունենան ընտրելու իրենց պարապմունքների ժամկետները և այն ստորաբաժանումը, որտեղ պետք է ծառայեն:
Ըստ պաշտոնյայի՝ լեհական բանակի պահեստի ուժերի ընդլայնումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է ժողովրդագրական փոփոխություններով, ինչը նշանակում է, որ բանակը կկարողանա ամեն տարի ավելի ու ավելի քիչ նորակոչիկների վրա հույս դնել:





























