Ես գիտեմ, որ այնտեղ կլինեմ. այսինքն՝ գրաֆիկը միշտ մի փոքր խենթ է, այնպես որ չգիտեմ, թե վաղը չէ մյուս օրը ինչ եմ անելու, բայց վստահ եմ, որ մենք այնտեղ կլինենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մասնակցելու է Խաղաղության խորհրդի նիստին հաջորդ շաբաթ։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը շատ ոգևորված է աշխարհի տարբեր ծայրերից մի ամբողջ խումբ առաջնորդներ ընդունելու համար: Եվ ես կարծում եմ, որ այս Խաղաղության խորհուրդը իսկապես նոր նախատիպ է լինելու 21–րդ դարում խաղաղություն ստեղծելու և պահպանելու համար: Անկախ նրանից, թե որքան կարևոր է Միավորված Ազգերի Կազմակերպությունը, ինչպես ասել է Միացյալ Նահանգների նախագահը, ՄԱԿ–ը շատ հաճախ, կարծում եմ, չի իրացրել իր ողջ ներուժը։ Կարծում եմ, որ այս խաղաղության խորհրդի միջոցով ԱՄՆ նախագահը փորձում է կայուն խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, Գազայում։

Բայց ես կարծում եմ, որ այն կարող է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կարող են հանգեցնել բազմաթիվ կայուն խաղաղության համաձայնագրերի առաջիկա տարիների ընթացքում»։