ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը նույնպես գտնում է, որ առաջիկա ընտրություններում ՀՀ վարչապետի լավագույն թեկնածուն Արման Թաթոյանն է, ուստի «Ժողովուրդ» օրաթերթի կազմակերպած հրապարակային հարցման ընթացքում քվեարկել է «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության օգտին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Րաֆֆի Ասլանյանը, ով իր էջում տեղադրել է համապատասխան «սքրինշոթը»։

Նա նաև հավելել է. «Իրենից պետք է օրինակ վերցնեն մյուս բոլոր ՔՊ-ականներն ու ոչ միայն…»։