«Արտիստը» ֆիլմն արժանացել է հերթկան մրցանակին` այն լավագույնն է հայտարարվել Լոնդոնում Բրիտանական կինոմատոգրաֆիայի եւ հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (ԲԱՖՏԱ) մրցանակաբաշխության ժամանակ:
Սեւ-սպիտակ կինոնկարը մրցանակի է հավակնել 12 անվանակարգերում, որոնց շարքում` «Լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսոր»: Արդյունքում ֆիլմն արժանացել է ամենաշատ մրցանակների` 7, իսկ Խազանուվիչուսն անվանվել է լավագույն ռեժիսոր:
Մերիլ Սթրիփը ոսկե դիմակի է արժանացել «Երկաթե տիկինը» ֆիլմում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին մարմնավորելու համար:
Լավագույն դերասան է դարձել «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը: ոսկե դիմակի համար պայքարում նա առաջ է անցել «Սերունդները» ֆիլմում իրավաբանին մարմնավորած Ջորջ Քլունիից:
Երկրորդ պլանի լավագույն դերասան է հայտարարվել 82-ամյա դերասան Քրիստոֆեր Փլամերը «Սկսնակները» ֆիլմում դերակատարման համար, իսկ այդ անվանակարգում դերասանուհի` Օկտավիա Սփենսերը («Օգնություն»), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























