Թուրքմենստանի գործող նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ընտրություններին հաղթում է ձայների 97,14% ով:
Այդպիսին են հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները: Ընդ որում, ընտրություններին հաղթելու համար նրան անհրաժեշտ է քվեարկությանը մասնակից ընտրողների ձայների կեսից ավելին:
Թուրքմենստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են յոթ թեկնածուներ: Նրանք հավաքել են 0,16-ից մինչեւ 1,07 %:
Ընտրություններին գրանցվել է ընտրողների շատ բարձր թիվ` 96,7%:
Երկրի նորագույն պատմության մեջ սրանք երկրի նախագահի երկրորդ այլընտրանքային ընտրություններն են: Առաջին այլընտրանքային ընտրությունները տեղի են ունեցել 2007 թվականի փետրվարի 11-ին` Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի մահվանից հետո, ով երկու անգամ հաղթել էր ոչ այլընտրանքային նախագահական ընտրություններում, իսկ հետո դարձել երկրի ցմահ նախագահ: Նա խորհրդային շրջանն էլ ներառյալ, Թուրքմենստանը կառավարել է 21 տարի: Առաջին այլընտրանքային ընտրություններում նախագահի հինգ թեկնածուների հետ պայքարում հաղթել է երկրի ներկայիս նախագահ Բերդիմուհամեդովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























