Թուրքիայի արեւելյան Դիարբեքիր քաղաքի նախկինում հայաբնակ Սուր թաղամասում հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով գրադարան է բացվելու։
Այս մասին հայատնել է քուրդ գրող Շեյմուշ Դիքենը՝ շեշտելով, որ Դիարբեքիրի Սուր թաղամասում հայ գրողի անունով գրադարան բացելու բոլոր թույլտվությունները ստացել է։
Նա նշել է, թե ապրիլի 5-ին Մկրտիչ Մարկոսյանի անունով բացվելիք գրադարանը կարեւոր քայլ կլինի Դիարբեքիրի պատմության եւ հիշողությունների համար։
Նշենք, որ Մկրտիչ Մարկոսյանը (1938-2022) ծնվել է Դիարբեքիրի հայկական Հանչեփեք թաղամասում, սովորել Ստամբուլի հայկական Պեզճյան դպրոցում եւ Կեդրոնական վարժարանում։ Նրա գրական ստեղծագործությունները տարիներ շարունակ տպագրվել են Ստամբուլի հայկական ինչպես նաեւ թուրքական թերթերում եւ ամսագրերում։ Ունի հրատարակած բազմաթիվ գրքեր հայերենով եւ թուրքերենով։




























