Պակիստանի վարչապետ Յուսուֆ Գիլանին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով: Նման դատավճիռն այսօր` փետրվարի 13-ին, կայացրել է Պակիստանի Գերագույն դատարանը:

Ավելի վաղ Գիլանին հրաման էր տվել մի շարք անձանց, այդ թվում Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարիի, ՆԳՆ ղեկավար Ռեհման Մալիկի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն գործերի դադարեցման մասին: Դիտարկելով տվյալ հրամանը` դատարանը վճռել է, որ Գիլանին եւս հանցակից է կոռուպցիային:

Պակիստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ կառավարությունը մեղավոր է ճանաչվում քրեական օրենսդրությամբ: Գիլանին ինքն իր մեղքը չի ընդունել:

Այս գործով Գերագույն դատարանի հերթական նիստը նշանակված է փետրվարի 22-ին, սակայն չի բացառվում, որ նախքան այդ Գիլանիի կառավարությունը կարող է հրաժարական տալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով` նախօրեի երեկոյան Իսլամաբադում տեղի է ունեցել իշխող Պակիստանի ժողովրդական կուսակցության ղեկավարող հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաեւ երկրի նախագահը: Դիտարկվել են կուսակցության կազմի այն թեկնածուները, որոնք կարող են Գիլանիին փոխարինել կառավարության ղեկավարի պաշտոնում: