Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդն է, անկախ նրանից` խորհրդարանական ընտրություններին կգլխավորի՞ համամասնական ցուցակը, թե` ոչ:  Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, լրագրողներին հայտնել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Մենք կարծում ենք, որ ցանկացած կուսակցության ղեկավար պետք է ինքը գլխավորի նախընտրական ցուցակը: Սակայն ներկա պահին հարցը չի քննարկվում», – նշել է Սահակյանը:

Նրա խոսքով` տվյալ պահին վաղաժամ են նաեւ ընտրություններից հետո կառավարության կազմի մասին քննարկումները: «Նոր նախարարների եւ վարչապետի հարցը անհրաժեշտ է քննարկել ընտրություններից հետո: Որոշման կայացմանը պետք է մասնակցեն ամենից շատ ձայներ հավաքած կուսակցությունները», – ամփոփել է Սահակյանը: