Հրազդան քաղաքի ընտրությունները լավ են ընթացել, ինչ բամբասանքներ էլ որ հնչեն դրանց մասին: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, լրագրողներին հայտնել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար երեկվա ընտրություններում պայքարում էին ՀՀԿ ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: Ոչ մեծ առավելությամբ հաղթել է Դանիելյանը: Միքայելյանի շտաբը դժգոհություն է հայտնել խախտումների կապակցությամբ, սակայն արդյունքները վիճարկել չի պատրաստվում:
«Թեեւ պարտվող կողմը պարտությունը հիվանդագին է ընդունում, ամեն դեպքում, գոնե ես ոչ մի դժգոհության, ոչ մի խոսակցության մասին չեմ լսել», - ասել է Սահակյանը:




























