Որքան բարձր լինեն խորհրդարանական ընտրությունների գնահատականը, այնքան դինամիկ կդառնա Երեւանի արտաքին քաղաքականությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«ՀՀԿ-ի համար կարեւորը լավ ընտրություններին մասնակցելն է: Եթե մյուս քաղաքական ուժերից եւս մասնակցեն ակտիվ, կոմպետենտ մարդիկ, եթե ընտրատեղամասերում լինեն բազմաթիվ եվրոպացի դիտորդներ, ապա մենք միայն կպաշտպանենք դա»,-վստահեցրել է նա:
Սահակյանի խոսքով, նախընտրական ծրագիր կազմելուց առաջ, ՀՀԿ-ն հանդիպումներ կանցկացնի քաղաքացիների հետ, որպեսզի հասկանա, թե որ հարցերն են այսօր կարեւոր հասարակության համար: «Կուսակցությունները չպետք է շահագործեն դիմադրության մեխանիզմը, պետք է աշխատել, շփվել ժողովրդի հետ, որպեսզի իմանալ հասարակական կարծիքը»,-հավելել է պատգամավորը:




























