2012 թ. հունվարի 1-ի դրությամբ, հանրապետությունում պարտադիր ավտոապահովագրություն (ԱՊՊԱ) են ստացել 318.6 հազ. մեքենաներ:
Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:
Նշենք, որ դեկտեմբերի վերջի դրությամբ ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվը, ըստ նույն աղբյուրի, 392.7 հազ. էր: Հետեւաբար` մոտ 74 հազ. ավտոմեքենա տարեսկզբին չի հասցրել, կամ չի ցանկացել ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքել:
Նշենք, որ ապահովագրական ընկերություններից, ինչպես եւ նախորդ տարի, առաջատարը «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն է, որին բաժին է ընկնում ապահովագրված մեքենաների 32 %-ը (102 հազ. մեքենա): Երկրորդ տեղում «Ինգո Արմենիան» է` 49 հազ. եւ 15.3 %: Երրորդ տեղում է «Ռեսոն» է` 45.4 հազ. եւ 14.2 տոկոս:
Նշենք, որ թեեւ «Ինգո Արմենիան» եւ «Ռեսոն» շուկայում պահպանել են առաջատարի դիրքերը, սակայն նրանց շուկայական մասնաբաժինը նվազել է: Փոխարենը` բարելավել է դիրքերը «Ռասկոն», որի կողմից ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է մոտ 50 %-ով եւ կազմում է 36 հազ. կամ շուկայի մոտ 11.4 %-ը:




























