Հայաստանում փետրվարի 14-ի` ժամը 08.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին  Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Հանրապետության որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, փետրվարի 14-ի, ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ձնահյուսի վտանգի պատճառով արգելված է երթեւեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածում: