Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը ուղևորվել է դեպի Միջերկրական ծով, հաղորդում է BFMTV-ն։

Հաղորդման մեջ նշվում է, որ ավիակրի հետ միասին տարածաշրջան է շարժվել նաև նրա հարվածային խմբավորումը։ Ըստ հեռուստաալիքի՝ նրանք դադարեցրել են իրենց առաքելությունը Բալթիկ ծովում։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ Ֆրանսիան նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ հարվածներ հասցնելու ծրագրերի մասին։