«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին կանչել են դատախազություն` Տամբովի բնակիչ Ֆիլշերի բողոքի կապակցություն ցուցմունքներ տալու համար, ով կարծում է, որ ռադիոկայանի կանոնադրությունը չի համապատասխանում Ռուսաստանի աշխատանքային օրենսգրքին: Այդ մասին գրել է Վենեդիկտովը Twitter-ի իր էջում` նշելով, որ համաձայն բողոքի` ռադիոկայանը ճիշտ չի ընտրում գլխավոր խմբագրին:
Նրան դատախազություն են կանչել մեկ օր անց այն բանից հետո, երբ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բաժնետոմսերի 66%-ը վերահսկող «Գազպրոմ մեդիա» հոլդինգը պահանջել է ռադիոկայանի տնօրենների խորհրդի վաղաժամկետ հրաժարականը եւ անկախ տնօրենների փոփոխություն:




























