Ուիթնի Հյուսթոնի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին, Նյուարքի «Նոր հույս» բապտիստական եկեղեցում, որտեղ Հյուսթոնը երգել է նվագախմբի հետ դեռ մանուկ հասակում: Եկեղեցին նախատեսված է ընդամենը 300 հոգու համար, ուստի այդտեղ կարող են գալ միայն հատուկ հրավիրվածները:
Հյուսթոնի ընտանիքը որոշել է հրաժարվել քաղացիական հոգեհանգստի արարողությունից: Բոլոր նախապատրաստությունները չեղյալ են հայտարարվել հանգուցյալի հարազատների եւ մտերիմների խնդրանքով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնին մահացած են գտել փետրվարի 11-ին Լոս Անջելոսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում:




























