Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալների համաձայն` 2011 թ. ընթացքում արձանագրվել է շմոլ գազից թունավորման 201, 2010-ին` 133, իսկ 2009-ին` 136 դեպք:

2011 թ. ընթացքում շմոլ գազից տուժել է 269 մարդ, 2010-ին` 182, իսկ 2009-ին` 159 մարդ: Անցյալ տարվա ընթացքում շմոլ գազից մահացել է 10, 2010-ին` 4, իսկ 2009-ին` 6 մարդ:

2011 թ. գրանցվել է բնական գազից թունավորման 56, 2010-ին` 55, իսկ 2009-ին` 97 դեպք: Անցյալ տարվա ընթացքում բնական գազից տուժել է 58, 2010-ին` 67, իսկ 2009-ին` 108 մարդ: 2010-2011 թթ. բնական գազից զոհեր չեն եղել, իսկ 2009-ին` մահացել է 2 մարդ: